Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Արամ Խաչատրյանի չհնչած գործերը

Արամ Խաչատրյանի չհնչած գործերը
06.06.2016 | 19:09

Արամ Խաչատրյանի անվան մրցույթի ժամանակ հնչո՞ւմ են արդյոք Խաչատրյանի անհայտ գործերից: Մրցույթի հոգաբարձուների խորհրդի նախագահ ԱՐՄԵՆ ՍՄԲԱՏՅԱՆԸ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, անդրադառնալով սույն հարցին, ասաց, որ անցյալ տարի Մոսկվայում հանդիպել է Արամ Խաչատրյանի տղայի հետ. «Նա մեզ նվիրելու է խաչատրյանական երկու ստեղծագործություն, որոնք երբևէ չեն հնչել: Կա նաև մի մեծածավալ ստեղծագործություն, որը չի կատարվել, որովհետև նվիրված է Ստալինին»:

Արմեն Սմբատյանը կատակեց, որ կարելի է պարզապես փոխել վերնագիրը և նվիրել Պուտինին: Ստեղծագործությունը, նրա խոսքով, փայլուն է: Արամ Խաչատրյանի անհայտ գործերը երաժշտասերների դատին կհանձնվեն հաջորդ տարի:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1126

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ