Թեհրանի և Քարաջի վրա հարձակումների մեծ մասը իրականացվել է Կասպից ծովի կողմից՝ Ադրբեջանի տարածքով անցնելուց հետո՝ հաղորդում է «Colonelcassad» տելեգրամյան ալիքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պաշտոնապես հերքել է Բաքվի մասնակցությունը այս հարձակումներին:               
 

Անկախության սերնդի ֆիլմերը

Անկախության սերնդի ֆիլմերը
09.06.2016 | 16:01

Ամիսներ առաջ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը՝ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հետ համատեղ, հայտարարեցին սցենարական նախագծերի մրցույթի մասին: Մասնակցել են 18-28 տարեկան երիտասարդներ:

Ընդունվել են միայն չնկարահանված և չհրապարակված աշխատանքներ՝ արևելահայերեն ու արևմտահայերեն: «Հայրերի հող» խորագրով մրցույթը նվիրված է ՀՀ անկախության 25-ամյակին:

ԵԹԿՊԻ-ի ռեկտոր, կինոգետ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԴԱՎԻԹ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ խոսքով`այն մրցույթ է անկախության սերնդի համար. «Ստացել ենք 18 հայտ Հայաստանից և սփյուռքից, հանձնախումբն ընտրել են 6-ը: Վերջնական ընտրությունից հետո Համազգային հայ կրթական և մշակութային միությունը կտրամադրի գումար, որպեսզի այդ սցենարական նախագծերի հիման վրա երիտասարդ ռեժիսորները կարճամետրաժ`մինչև 10 րոպե տևողությամբ ֆիլմեր նկարահանեն»:

Թատերական ինստիտուտը կտրամադրի տեխնիկական աջակցություն: Դավիթ Մուրադյանն ասաց, որ մինչև տարեվերջ ֆիլմերը, հավանաբար, պատրաստ կլինեն:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1157

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ