Նախագահ Սերժ Սարգսյանը ՌԴ պետական տոնի՝ Ռուսաստանի օրվա առթիվ այցելել է Հայաստանում ՌԴ դեսպանատուն, շնորհավորել դեսպան Իվան Վոլինկինին, դեսպանատան բոլոր աշխատակիցներին, տոնի առթիվ մաղթելով բարօրություն և բարգավաճում Ռուսաստանի ամբողջ ժողովրդին: Սերժ Սարգսյանը դիտել է դեսպանության աշխատակիցների մշակութային ծրագիրը: ՀՀ նախագահը տոնի առթիվ շնորհավորական ուղերձներ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին և ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին: