Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թատրոնը, կինոն և հեռուստատեսությունը` մեկ դահլիճում

Թատրոնը, կինոն և հեռուստատեսությունը` մեկ դահլիճում
01.07.2016 | 09:17

Հայաստանի նկարիչների միության ցուցահանդեսային համալիրի առաջին և երկրորդ հարկերի դահլիճները հունիսի վերջին օրերին, ինչպես միշտ, տոնական և մի առանձնահատուկ խորհրդով էին լցվել:


Հունիսի 23-ին 1-ին հարկի ցուցասրահում բացվեց հանրապետական ցուցահանդես՝ թատրոնի, կինոյի և հեռուստատեսության նկարիչների մասնակցությամբ: Ցուցահանդեսի բացումից րոպեներ առաջ զրուցեցի Հայաստանի նկարիչների միության թատրոնի, կինոյի և հեռուստատեսության բաժնի նախագահ ՄԱՐՏԻՐՈՍ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ: «Խորհրդային տարիներից է գալիս այս ավանդույթը՝ 4 տարին մեկ անգամ կազմակերպել մեր բաժնի նկարիչների ցուցահանդեսը,- ասաց նա:- Այս տարի շատ են երիտասարդները, մի բան, որ, անկասկած, ուրախացնում է: Ցուցահանդեսին մասնակցում են նաև դեռևս միությանը չանդամակցող ստեղծագործողներ, որոնց համար այս մասնակցությունը կարևոր մի փուլ է՝ հետագայում ՀՆՄ-ին անդամակցելու ճանապարհին: Ցուցահանդեսի մասնակիցների թիվը շուրջ յոթ տասնյակ է: Ըստ էության, մասնակցում են մի քանի սերնդի ներկայացուցիչներ: Ի դեպ, ամենակրտսեր մասնակցի տարիքը 19 է, ամենաավագը՝ մեր սիրելի վարպետ, Հայաստանի ժողովրդական նկարիչ Ստեփան Անդրանիկյանը, բոլորել է 89 տարին»:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 1976

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ