Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Էրլան Իդրիսովի հետ, որ Երևանում է` մասնակցելու ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին: Իդրիսովը նշել է, որ Ղազախստանը շահագրգռված է զարգացնելու Հայաստանի հետ հարաբերությունները տարբեր ուղղություններով:
Զրուցակիցները քննարկել են Ղազախստանի նախագահի` Հայաստան պաշտոնական այցի նախապատրաստական աշխատանքները։ Էդվարդ Նալբանդյանը և Էրլան Իդրիսովն անդրադարձել են այս տարի հայ-ղազախական միջկառավարական նիստի անցկացման հարցերին: Նրանք նաև քննարկել են միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցության խթանման հարցեր։