ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագրողներին իրազեկել է, որ իրենք խնդրել են պաշտոնական Բաքվին Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան հյուպատոսական բաժնի աշխատակիցներին հնարավորություն ընձեռել այցելելու Ռուսաստանի քաղաքացիներին։ «Ցավոք, այս պահին Ռուսաստանի դեսպանին հնարավորություն չի տրվել այցելեուլ Ռուսաստանի քաղաքացիներին, այդ թվում՝ ռուսական լրատվամիջոցների լրագրողներին»,- հավելել է Զախարովան:               
 

Խալիֆը սուլթանի դեմ

Խալիֆը սուլթանի դեմ
05.07.2016 | 08:20

Անորոշությունների ժամանակն ավարտվեց՝ գրում է L'Agenzia Servizio Informazione Religiosa (Հռոմ): Եվս մեկ ահաբեկչություն: Ստամբուլի «Աթաթուրք» օդանավակայանը գրոհել են ահաբեկիչ մահապարտները, զոհվեց 36 մարդ, 140-ը վիրավորվեց: Զինյալների գործողությունները հիշեցնում են ԻՊ-ի լավ կազմակերպված ու համակարգված գրոհը մարտի 22-ին Բրյուսելի «Զավենտեմ» օդանավակայանում: Այն տպավորությունն է, որ Ստամբուլի վրա հարձակումը «խալիֆ» ալ Բաղդադի պատասխանն է «թուրք սուլթան» Էրդողանին, որ հիմա որոշել է պայքարել ԻՊ-ի դեմ:

Իր ընտրության համար նա հատուցեց արյունով: Սպանդը «Աթաթուրք» օդանավակայանում, չնայած նախորդ ահաբեկչություններին, Թուրքիային անակնկալի բերեց իր քաղաքականության փոփոխման ընթացքում, որ դեռ այնքան էլ պարզ չէ: Անկարան նախկինում ջիհադականների հետ բիզնես էր անում, բայց հիմա քաղաքականությունը փոխում է՝ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի ճնշման պատճառով: Երկու գերտերությունների օդային հարձակումները երկրի երեսից ջնջել են նավթահորերը՝ թուլացնելով ԻՊ-ի ֆինանսական հզորությունը և թույլ տալով թուրքական բանակին վերահսկել սահմանային անցակետերը: Անկարան ռմբակոծեց ջիհադականների շտաբը Ալեպոյից հյուսիս-արևելք և հակաահաբեկչական գործողություններ սկսեց Թուրքիայի ներսում: ԻՊ-ից հեռացումը, մերձեցումը Ռուսաստանի ու Իսրայելի հետ, ազգային զինված ուժերի վստահությունը շահելու փորձերը, անկասկած, «սուլթանի» նոր ընտրությունն են, որ թշնամական են «խալիֆին»: Մեծ արյունահեղությունը Թուրքիայում պատասխանն էր նրանց, որ մտադիր են մեկուսացնել ու գրոհել Թուրքիայի վրա: Անորոշությունների ժամանակն ավարտված է:
L'Agenzia Servizio Informazione Religiosa


Հ.Գ. Իրականում անորոշությունների ժամանակը նոր է սկսվում: «Սուլթանի» ու «խալիֆի» փոխհարաբերություններում: Սուլթանի ու Եվրոպայի հարաբերություններում: «Սուլթանի» ու Ռուսաստանի: Տարածաշրջանում «սուլթանի» դերի: Եվ՝ իհարկե՝ «խալիֆի»՝ ԻՊ-ը դեռ գոյություն ունի և ԻՊ-ի դեմ պայքարը միայն նավթահորերից կտրելով չէ, զենքը կա ու կրակում է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2311

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ