ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ չի հրաժարվի Իրանի վրա ճնշում գործադրելուց, սակայն հավելել է նաև, որ Իրանին անհրաժեշտ կլինի փող և առևտուր՝ Իսրայելի հետ տեղի ունեցած հակամարտությունից հետո վերականգնվելու համար։ Նա բազմիցս խոսել է Չինաստանին ամերիկյան նավթ վաճառելու մասին՝ իրանական նավթի փոխարեն, միաժամանակ ընդգծել է, որ չի ցանկանում դա անել, շեշտելով, որ կողջունի Իրանի վերադարձը համաշխարհային առևտրի ոլորտ:               
 

Խաղում է մեքենայի պես

Խաղում է մեքենայի պես
19.07.2016 | 09:06

Իսպանական Բիլբաո քաղաքում մեկնարկած շախմատային գերմրցաշարում խաղարկված չորս տուրից հետո ինը միավորով առաջատարը Մագնուս Կառլսենն է: Մասնագետների հավաստմամբ՝ ԱՄՆ-ը ներկայացնող ՈՒեսլի Սոյի հետ պարտիայում աշխարհի չեմպիոնը նման էր անհաղթ մեքենայի, ու կարծիք կա, որ եթե նա այդպես գործի նաև նոյեմբերին ռուս գրոսմայստեր Սերգեյ Կարյակինի հետ կայանալիք չեմպիոնական դիմակայությունում, վերջինս գործնականում անելիք չի ունենա:

Առաջին տուրում Հիկարու Նակամուրայից կրած պարտությունից հետո սա Կառլսենի երրորդ անընդմեջ հաղթանակն էր, որոնցից մեկն էլ եղել է Կարյակինի նկատմամբ: Երկրորդ հորիզոնականում Նակամուրան է՝ վեց միավոր, երրորդում՝ բոլոր պարտիաները խաղաղ արդյունքով ավարտած Անիշ Գիրին՝ չորս միավոր: Ի դեպ, հինգերորդ տուրում հենց նա էր լինելու Կառլսենի մրցակիցը: Հիշեցնենք, որ մրցաշարն անցկացվում է երկու փուլով, խաղացվելու է տասը պարտիա: Երեկ հանգստյան միակ օրն էր: Մասնակիցների մեջ է նաև չին գրոսմայստեր Վեյ Ին:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1102

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ