«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Հավերժական արվեստը՝ Երևանում

Հավերժական արվեստը՝ Երևանում
29.07.2016 | 08:36

Հուլիսի 26-ին Հայաստանի նկարիչների միության մեծ ցուցասրահում բացվեց Իրանի Իսլամական Հանրապետության «Իրանական արվեստի հավերժություն» ցուցահանդեսը, որը արվեստասեր հանրությանը կհյուրընկալի մինչև այս շաբաթվա վերջ։ Զրուցակիցս Իրանի հնագույն արվեստի և պատկերային հաղորդակցության մասնագետ, ցուցահանդեսի կազմակերպիչ ՀՈՍԵՅՆ ՍԵՅՖՆ է։

-Պարոն Հոսեյն, մեր ընթերցողներին ծանոթացրեք ցուցահանդեսին։
-Սա իրանցի արվեստագետների և լուսանկարիչների ստեղծագործությունների ամբողջական ցուցահանդեսն է։ Նրանք ներշնչված են Իրանի ավանդապաշտական և նորարարական ուղղություններով, ինչն այսօր ներկայացնում են Հայաստանի արվեստասերներին։ Ներկայացրել ենք 50 հեղինակի շուրջ 100 ստեղծագործություն։
-Առաջին անգա՞մ եք Հայաստանում։
-Ոչ, որպես այցելու Հայաստանում եմ արդեն չորրորդ անգամ, բայց առաջին անգամ եմ ներկայացնում իրանական կերպարվեստը։ Մեր ցուցահանդեսում բազմաթիվ հեղինակներ կան, աշխատել եմ նրանց միջոցով տարբեր ոճի և մտածողության մարդկանց մի հարկի տակ ներկայացնել։ Կարծում եմ՝ հայ արվեստասերները դիտելու և տպավորվելու լավ առիթ կունենան։
-Նկարիչների միության ցուցասրահը բավարարո՞ւմ է Ձեզ։
-Այո։ Այն բավականին ընդգրկուն է, լուսավոր է և կերպարվեստային հիմնավոր ավանդույթներ ունի։
-Ինչո՞վ է պայմանավորված նման ծանրակշիռ ցուցադրությունը Հայաստանում։
-Մենք մեր երկրի ավանդական և ժամանակակից բարձրարժեք արվեստը ցանկացանք ներկայացնել մի յուրահատուկ մշակութային երկրում, ինչպիսին Հայաստանն է։ Ես շատ եմ տպավորվել պարսկական ճարտարապետության նշանավոր կոթողների ներկայությամբ Հայաստանում։ Առայժմ հայկական կերպարվեստին շատ լավ ծանոթ չեմ, սակայն հույս ունեմ այդ բացը լրացնելու։ Ի դեպ, ցուցահանդեսի մասնակիցների թվում հայեր էլ կան։

Զրուցեց Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 1490

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ