Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսիայի եվրոպական հարցերով պետքարտուղար Հարլեմ Դեզիրի հետ:
Նրանք քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին, Հայաստան-Եվրամիություն համագործակցությանն առնչվող օրակարգային հարցեր, անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացին` ընդգծելով Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովների պայմանավորվածությունների կատարման կարևորությունը։