ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է հաղորդագրությունները Ռուսաստանի, Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի, Ռեջեփ Թայիբ Էրդողանի և Բաշար Ասադի եռակողմ հանդիպման մասին: Հունական ԶԼՄ-ները, վկայակոչելով լիբանանյան թերթը, հայտնել էին, որ նախապատրաստվում է ՌԴ-ի, Թուրքիայի և Սիրիայի նախագահների եռակողմ հանդիպում սեպտեմբերի կեսին։