Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

SOCAR-ը գազի գնման շուրջ չի բանակցում «Գազպրոմի» հետ

SOCAR-ը գազի գնման շուրջ չի բանակցում «Գազպրոմի» հետ
06.09.2016 | 09:44

APA-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) գազի գնման շուրջ չի բանակցում «Գազպրոմի» հետ՝ հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը: «Ադրբեջանին անհրաժեշտ է շերտերի մեջ մատակարարվող տեխնիկական գազ: SOCAR-ն ավելի վաղ իր առաջարկներն է ներկայացրել ռուսական գազին, որոնց հիման վրա կարող է գազ գնել «Գազպրոմից»: Մենք պատրաստ ենք գազ գնել ավելի վաղ մեր մատնանշած պայմաններով: Սակայն ներկայումս մենք որևէ բանակցություն չենք վարում ռուսական կողմի հետ»,- ասել է Աբդուլաևը:

«Գազպրոմ Տրանսգազ Մախաչկալա» ընկերության գլխավոր տնօրեն Ալեքսանդր Աստանինը հայտարարել էր, որ իր ընկերությունը բանակցություններ է վարում Ադրբեջանին տարեկան 3-5 միլիարդ խորանարդ մետր գազ մատակարարելու վերաբերյալ:

Դիտվել է՝ 3757

Մեկնաբանություններ