Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Սերժ Սարգսյանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները

Սերժ Սարգսյանն ու Վրաստանի վարչապետը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
06.09.2016 | 09:54

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլուն: Նախագահը ողջունել է հյուրին մեր երկրում և հույս հայտնել, որ նրա առաջին պաշտոնական այցը Երևան կնշանավորվի երկու բարեկամ ժողովուրդների կապերի առավել սերտացմամբ և նոր խթան կհաղորդի միջպետական հարաբերություններին: Սերժ Սարգսյանը կարևորել է բարձր մակարդակի փոխայցելությունները, որոնք լավ հնարավորություն են կառուցողական և ջերմ մթնոլորտում քննարկելու հայ-վրացական օրակարգի հարցերը, նախանշելու փոխգործակցության նոր հնարավորություններ:

Ընդգծելով, որ Հայաստանը և Վրաստանը ոչ միայն բարեկամ պետություններ են, այլև երկու ժողովուրդներին կապում են պատմականորեն ձևավորված բազմադարյա եղբայրական հարաբերությունները, որոնց Հայաստանում հոգատարությամբ են վերաբերում, նախագահը նշել է, որ դրանք անհրաժեշտ է մշտապես զարգացնել ու ամրապնդել: Երկու երկրների քաղաքական երկխոսության ներկայիս բարձր մակարդակը, նախագահի համոզմամբ, թույլ է տալիս երկկողմ հարաբերությունները բոլոր բնագավառներում ավելի խորացնել՝ հասցնելով որակապես նոր մակարդակի:


Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ ուրախ է գտնվել բարեկամ երկրում, որի հետ Վրաստանի հարաբերությունները դարավոր պատմություն ունեն, և վրացի ժողովուրդն ու վրացական կառավարությունը մեծ կարևորություն են տալիս այդ հարաբերությունների զարգացմանը: Գիորգի Կվիրիկաշվիլիի կարծիքով, երկու երկրների կառավարությունների փոխըմբռնումը, վերջին տարիների համագործակցության դինամիկան ու ակտիվ առևտրատնտեսական կապերը շատ լավ հիմք են ավելի ամրապնդելու հարաբերությունները՝ լիարժեքորեն օգտագործելով մեծ ներուժը: Հայաստանի և Վրաստանի ամուր բարեկամական կապերը, վարչապետ Կվիրիկաշվիլու խոսքերով, կարևոր են Վրաստանի և Հայաստանի, Հարավային Կովկասի կայունության տեսանկյունից: Վրաստանի վարչապետը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին՝ երկկողմ հարաբերությունների զարգացման գործում մեծ ներդրման համար:

Դիտվել է՝ 993

Մեկնաբանություններ