ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՀՀ կառավարության հրաժարականը:
Նրա հրամանագրում մասնավորապես ասված է.
«Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով` ՀՀ Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայացրած հրաժարականը` որոշում եմ.
1. Ընդունել ՀՀ կառավարության հրաժարականը:
2. ՀՀ կառավարության անդամներին` շարունակել պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:
3. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից»: