ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մասնակցել է 2001-ի սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակի արարողությանը Պենտագոնի շենքի մոտ: Կիրակի օրը Օբաման հարգել է սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակը Սպիտակ տան Օվալաձև սենյակում, ապա ուղևորվել է Պենտագոն, որտեղ ծաղկեպսակներ է դրել ողբերգության զոհերի հուշահամալիրին:
Արարողությանը մասնակցել են Պենտագոնի ղեկավար Էշթոն Քարթերը, ԱՄՆ շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը, այլ զորահրամանատարներ և զոհվածների հարազատներ: Օբաման հատուկ նշել է իր ելույթում՝ ասելով, որ հարազատներին կորցրած ամերիկացիները «չեն կոտրվել և կարողացել են դա հաղթահարել ու շարունակել ապրել», որը, նրա կարծիքով, արտացոլում է ամերիկյան ազգի բնավորության էությունը: