«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պետք է իմպիչմենտի ենթարկվի և փոխարինվի փոխնախագահ Ջեյ դի Վենսով»,- նշված է X-ի հրապարակման մեջ, որի հետ համաձայն է միլիարդատեր Իլոն Մասկը։ Թրամփի և Մասկի հակամարտությունը սկսվել է այն պատճառով, որ վերջինս դժգոհ էր NASA-ի կադրային որոշումներից և նախագահի հարկային օրինագծից, որից հետո նրանք սկսել են միմյանց անձամբ քննադատել։ Միլիարդատերը նշել է, որ Թրամփը չէր հաղթի ընտրություններում առանց իր օգնության:               
 

EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի համանախագահ ընտրված ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Բրյուսելում կայացած համանախագահների հանդիպմանը

EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի համանախագահ ընտրված ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Բրյուսելում կայացած համանախագահների հանդիպմանը
13.09.2016 | 12:35

«Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի համանախագահ ընտրված ՀՀԿ ԵԿ ներկայացուցիչը մասնակցել է Բրյուսելում կայացած համանախագահների հանդիպմանը:


Ավարտվել է Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվող «Եվրոպայի ժողովրդավար ուսանողների» (EDS) Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի վերջերս ձևավորված նախագահության հանդիպումը: Հիշեցնենք, որ ընտրությունների արդյունքում EDS Մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի համանախագահ էր ընտրվել ՀՀԿ ԵԿ անդամ Աննա Օհանյանը:

Հանդիպման նպատակն էր մշակել ռազմավարություն առաջիկա աշխատանքների իրականացման համար:

Հանդիպման շրջանակներում մասնակիցներն այցելել են Եվրախորհրդարանի մամուլի կենտրոն և ծանոթացել վերջինիս գործունեությանը:
Հաջորդիվ կատարվել է EDS ընթացիկ քաղաքականության վերլուծություն, մասնակիցները հանդիպում են ունեցել EDS-ի կողմից հրատարակվող BullsEye ամսագրի խմբագրական անձնակազմի հետ, այնուհետև կազմվել է առաջիկա աշխատանքների օրակարգն ու ընտրվել են աշխատանքային թեմաները:

Դիտվել է՝ 770

Մեկնաբանություններ