Բիշքեկում մեկնարկել է ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նեղ կազմով նիստը, որին մասնակցում է աշխատանքային այցով Ղրղզստանի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը:
Նիստը նախագահում է հյուրընկալող երկրի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը: Խորհրդի նեղ, ապա ընդլայնված կազմով նիստերում պետությունների ղեկավարները օրակարգի շրջանակներում քննարկել են քաղաքական, տնտեսական, հումանիտար, անվտանգության ապահովման ոլորտներում Համագործակցության անդամ պետությունների փոխգործակցությանը, նոր մարտահրավերներին ու սպառնալիքներին հակազդեցությանը վերաբերող ավելի քան մեկ տասնյակ հարցեր: