ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Խորհրդատվություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների միջև

Խորհրդատվություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին գերատեսչությունների միջև
18.09.2016 | 12:32

Ֆրիբուրգում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի և Շվեյցարիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորում էր փոխարտգործնախարար Կարեն Նազարյանը, շվեյցարականը՝ արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի պետքարտուղար Իվ Ռոսիեն:

Կողմերը քննարկել են երկկողմ քաղաքական օրակարգի, առևտրատնտեսական, հյուպատոսական, իրավապայմանագրային ոլորտներում, միջազգային կազմակերպություններում համագործակցության հարցեր:


Երկուստեք կարևորվել է Շվեյցարիայի զարգացման գործակալության աջակցությամբ Հայաստանում տարբեր ոլորտներում հաջողությամբ իրականացվող ծրագրերի շարունակումը: Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանի զարգացումների շուրջ: Անդրադարձ է կատարվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ