Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Յոախիմ Գաուկ. Անցած 25 տարիներին գերմանահայկական հարաբերությունները վերածվել են սերտ և վստահելի բարեկամության

Յոախիմ Գաուկ. Անցած 25 տարիներին գերմանահայկական հարաբերությունները վերածվել են սերտ և վստահելի բարեկամության
21.09.2016 | 12:21

Իմ և իմ համերկրացիների անունից սրտանց շնորհավորում եմ Ձեզ և Ձեր համաքաղաքացիներին ՀՀ անկախության 25-ամյակի կապակցությամբ:
Անցած 25 տարիներին գերմանահայկական հարաբերությունները զարգացել են՝ վերածվելով սերտ և վստահելի բարեկամության: Դրա վկայությունն էր նաև այս տարի ապրիլին Գերմանիա կատարած Ձեր այցը: Գերմանիան խրախուսում է Ձեր երկրի պատրաստակամությունը՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո ևս շարունակելու քաղաքական և տնտեսական մերձեցումը Եվրամիությանը և գործընկերաբար կաջակցի Ձեր երկրին:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը Ձեր երկրի համար մեծ նշանակություն ունի: Որպես ԵԱՀԿ նախագահող երկիր՝ Գերմանիան ցանկանում է նպաստել հակամարտության շուտափույթ, խաղաղ լուծմանը:


Անկախության հռչակման տարեդարձի իմ բարեմաղթանքներին հավելում եմ մաղթանքներս Ձեր անձնական բարօրության և Ձեր երկրի խաղաղ, ազատ ու բարեկեցիկ ապագայի համար:

Դիտվել է՝ 692

Մեկնաբանություններ