Վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարության այսօրվա նիստում գյուղատնտեսության նորանշանակ նախարար Իգնատի Առաքելյանին խաղողի մթերման գործընթացը կազմակերպելու հանձնարարական տվեց:
«Մենք ամեն տարի այս պրոբլեմի առաջ կանգնում ենք: Նախ, պետք է նայենք հայեցակարգը, թե ոնց ենք անելու երկարատև: Այսօր ակտուալ խնդիր է Աղավնաձոր գյուղում, որտեղ Վեդի Ալկոն ունի պարտավորություններ, որը չի կատարել: Մենք քննարկում ենք տարբեր տարբերակներ, թե ինչպես այդ խնդիրը լուծել, այդ թվում՝ պետությունը ֆինանսավորում է և ամբողջ կառավարումը վերցնում է իր վրա: Ես համոզված եմ, որ պետությունը լավագույն և էֆեկտիվ կառավարիչը չէ, բայց այս պահին մենք որոշակի կերպով նոր մշակույթ պետք է ներգրավենք»,- ասաց վարչապետը: Նա նշեց, որ այլ տարբերակ էլ կա՝ ամենօրյա հսկողություն սահմանել գործընթացի նկատմամբ:
Ըստ վարչապետի՝ վերամշակող գործարաններում ունենք բավականին ժանգոտած կառավարման համակարգ: