Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հետ

Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ՀԱՊԿ ԱԳ նախարարների հետ
23.09.2016 | 13:27

Սեպտեմբերի 22-ի առավոտյան Նյու Յորքում ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նախագահ, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանի նախագահությամբ տեղի է ունեցել կազմակերպության արտգործնախարարների հանդիպումը, քննարկվել են ՄԱԿ Գլխավոր ասամբելայի 71-րդ նստաշրջանի օրակարգին վերաբերող հարցեր, ՀԱՊԿ անդամ երկրների առաջնահերթությունները, համատեղ ձեռնակվելիք քայլերը։

Նախարարները մտքեր են փոխանակել ՀԱՊԿ գործունեությանն առնչվող հարցերի լայն շրջանակի, ներառյալ` արտաքին քաղաքականության համադրման, միջազգային կառույցներում համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերի շուրջ: Հանդիպման ժամանակ քննարկվել են նաև հոկտեմբերին Երևանում կայանալիք Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի և ՀԱՊԿ մյուս կանոնադրական մարմինների նիստերի նախապատրաստական աշխատանքները։ ՀԱՊԿ արտգործնախարարները մտքեր են փոխանակել հրատապ միջազգային հիմնախնդիրների և դրանց կարգավորման ուղղությամբ իրականացվող քայլերի շուրջ։

Դիտվել է՝ 1349

Մեկնաբանություններ