Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Կարեն Միրզոյանը Բրյուսելում է

Կարեն Միրզոյանը Բրյուսելում է
28.09.2016 | 21:54

Բրյուսելում ԼՂՀ ԱԳ նախարար Կարեն Միրզոյանը հանդիպել է Եվրամիություն-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար կազմի հետ՝ խմբի նախագահ Էլենի Թեոխարուսի գլխավորությամբ։ Հանդիպմանը քննարկվել են Արցախ-Եվրոպա փոխհարաբերություններին, ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը և տարածաշրջանային գործընթացներին վերաբերող հարցեր:

Նույն օրը Կարեն Միրզոյանը հանդիպել է Եվրախորհրդարանում Արցախի հետ բարեկամության խմբի ղեկավար Ֆրանկ Էնգելի և մյուս անդամների հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը կարևորել են եվրոպական տարբեր կառույցների, այդ թվում՝ նաև Եվրոպական խորհրդարանի հետ կապերի խորացումը: Եվրախորհրդարանի շենքում Կարեն Միրզոյանը, որպես հիմնական բանախոս, հանդես է եկել ելույթով Ֆրանկ Էնգելի կազմակերպած «ԼՂՀ՝ պետականաշինության 25 տարին անկայուն տարածաշրջանում» քննարկմանը։

Դիտվել է՝ 632

Մեկնաբանություններ