Հոկտեմբերի 2-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են 6 մարզերի՝ Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի, 377 համայնքներում: 36 համայնքներում միայն համայնքի ղեկավարի ընտրություններ են, 82 համայնքում` միայն ավագանու անդամի, 255 համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի և ավագանու անդամի ընտրություններ:
ԿԸՀ տվյալներով՝ գրանցվել է համայնքի ղեկավարի 687 թեկնածու, և ավագանու անդամի 3114 թեկնածու:
Ընտրություններն անցկացնելու համար ձևավորվել է 835 տեղամասային ընտրական հանձնաժողով: Ընտրությունները դիտարկելու հայտ է ներկայացրել 20 դիտորդական կազմակերպություն` ընդհանուր առմամբ 1588 դիտորդներով:
Առավոտյան` ժամը 8.00-ին, ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանված կարգով բացվել են ընտրությունների համար ձևավորված բոլոր 837 ընտրական տեղամասերը և ընդունել առաջին ընտրողներին: