Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վանաձորի ավագանի է անցնում 5 կուսակցություն՝ ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն

Վանաձորի ավագանի է անցնում 5 կուսակցություն՝ ՀՀԿ-ն, «Լուսավոր Հայաստանը», «Հայկական վերածնունդը», ԲՀԿ-ն և ՀՅԴ-ն
03.10.2016 | 13:30

Հոկտեմբերի 2-ին Վանաձորում ՏԻՄ ընտրություններին, ըստ ԿԸՀ-ի նախնական արդյունքների, ՀՀԿ-ն ստացել է 14899 քվե, «Լուսավոր Հայաստանը»՝ 10899, «Հայկական վերածնունդը» իր ստացած 5286 քվեով երրորդ տեղում է: «Բարգավաճ Հայաստան»՝ 2872 ձայն, «Հայ հեղափոխական դաշնակցություն»՝ 2522, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 1617, «Համախմբում»՝ 984, «Հայ ազգային կոնգրես»՝ 551։

Վանաձորի ավագանու անդամների համար անցողիկ շեմը հաղթահարել է 5 կուսակցություն. ՀՀԿ, «Լուսավոր Հայաստան», «Հայկական վերածնունդ», ԲՀԿ, ՀՅԴ։ Տոկոսային հարաբերությամբ պատկերը հետևյալն է. ՀՀԿ 37,6 տոկոս, «Լուսավոր Հայաստան»՝ 27,5, «Հայկական վերածնունդ»՝ 13,34, ԲՀԿ` 7,25, ՀՅԴ՝ 6,36, «Քաղաքացիական պայմանագիր»՝ 4,08, «Համախմբում» ՝ 2,48, «Հայ ազգային կոնգրես»՝ 1,39։

Վանաձորում անվավեր քվեարկությունների թիվը կազմել է 1620, 96 561 ընտրողներից ընտրություններին մասնակցել է նրանց 42,74 տոկոսը:

Դիտվել է՝ 1214

Մեկնաբանություններ