Ռուսաստանի, ԱՄՆ-ի և տարածաշրջանային տերությունների արտգործնախարարների Սիրիայի հարցով հանդիպումը տեղի կունենա Լոզանում հոկտեմբերի 15-ին, հայտնել են Ռուսաստանի ԱԳ նախարարությունում:
«Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի պայմանավարվածության համաձայն՝ հոկտեմբերի 15-ին Լոզանում տեղի կունենա Ռուսաստանի, ԱՄՆ-ի և տարածաշրջանի մի շարք առանցքային երկրների արտգործնախարարների հանդիպում` Սիրիայի ճգնաժամի կարգավորման համար պայմաններ ստեղծելու հնարավոր լրացուցիչ քայլերի դիտարկման նպատակով»,- հայտնել են ՌԴ ԱԳՆ-ում: