Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Լուկաշենկոն կգա Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի Խորհրդի նստաշրջանին

Լուկաշենկոն կգա Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի Խորհրդի նստաշրջանին
14.10.2016 | 10:28

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հոկտեմբերի 14-ին աշխատանքային այցով կժամանի Հայաստան՝ մասնակցելու ՀԱՊԿ-ի Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:

Նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին և կներկայացնի գործունեության գերակա ուղղությունների վերաբերյալ Բելառուսի դիրքորոշումը ՀԱՊԿ-ում նախագահության շրջանում:

Դիտվել է՝ 564

Մեկնաբանություններ