ՀՀԿ գործադիր մարմնի և խորհրդի անդամները հոկտեմբերի 17-ին գործադիրի ղեկավարի հետ կքննարկեն կառավարության ծրագիրը՝ ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը. «Երբ քննարկենք, ծրագիրը կունենա ավարտուն տեսք, կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը: Ես վստահ եմ, որ այս շաբաթվա ընթացքում խորhրդարանը կքննարկի կառավարության ծրագիրը»:
Նա հավելել է, որ կառավարության ծրագիրը դեռևս ավարտուն տեսքի չի բերվել: Կառավարությունը կարող է փոփոխություններ մտցնել արդեն իսկ հրավիրված արտահերթ նիստի օրակարգում կամ կարող է նոր արտահերթ հրավիրել կառավարության ծրագիրը քննարկելու համար: