Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին

Սերժ Սարգսյանը ԵԺԿ գագաթնաժողովում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին
21.10.2016 | 11:41

Մաստրիխտում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ԵԺԿ գագաթնաժողովին, որ վարել է ԵԺԿ նախագահ Ժոզեֆ Դոլը: Գագաթնաժողովին մասնակցել են Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը, Եվրոպական միության և Արևելյան գործընկերության անդամ երկրներից ԵԺԿ-ին անդամակցող կուսակցությունները ներկայացնող պետությունների և կառավարությունների ղեկավարները:

Օրակարգի շրջանակներում գագաթնաժողովի մասնակիցները քննարկել են Եվրոպական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները, անդրադարձել փախստականների ճգնաժամի շուրջ վերջին զարգացումներին, ԵՄ տնտեսական, արտաքին քաղաքականության հարցերին: Նախագահ Սերժ Սարգսյանը իր ելույթում անդրադարձել է տարածաշրջանային խնդիրներին և մարտահրավերներին:

Դիտվել է՝ 566

Մեկնաբանություններ