Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի արքայազնը վայելում է այցը Հայաստան

Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի արքայազնը վայելում է այցը Հայաստան
24.10.2016 | 17:27

Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը, որ պետական այցով ժամանել է Հայաստան, կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: «Պատմության մեջ շատ քիչ ազգեր կան, որ այդքան հին են, որքան՝ դուք: Եվ պատահական չէ, որ դուք հայտնի եք, որպես ամենահին քրիստոնյա ժողովուրդ, և մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի պատմության մեջ եղել են նաև ողբերգություններ: Այսօր կեսօրից հետո իմ պարտականությունն եմ համարում այցելել հուշահամալիր և հարգանք մատուցել 1915-1922 թթ. ողբերգական իրադարձությունների զոհ գնացած սուրբ նահատակների հիշատակին»,-նախագահական նստավայրում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Մեթյու Ֆեսթինգը: Նա նշեց՝ հպարտ է, որ Մալթայի ՈՒխտը կարող էր ցույց տալ իր հանձնառությունը Հայաստանին՝ օգնելով փախստականներին 1988-ին, երբ երկիրը տուժեց ահավոր երկրաշարժից:

«Մենք մարդասիրական օգնության ծրագրեր ունենք ձեր երկրում, օրինակ, Էջմիածնում մանկատունը, Դիլիջանում առողջարանը և այստեղ՝ Երևանում էլ, մենք աշխատանքներին մասնակցում ենք: Կարծում եմ, որ այս այցը հնարավորություն կտա ամրապնդել այն պատմական կապերը, որ կան Մարտական ՈՒխտի և Հայաստանի Հանրապետության միջև»,- ասաց Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի Արքայազնը՝ շեշտելով՝ հույս ունի, որ կարող են շարունակել համագործակցությունը, աշխատանքները, որ ՈՒխտը կատարում է Հայաստանում: «Ես հավատացած եմ, որ այս այցը Հայաստան հնարավորություն կտա մեզ շարունակելու կառուցել մեր միջև արդեն իսկ առկա արտակարգ հարաբերությունները: Մենք կարողանալու ենք բարելավել կյանքը և կենսապայմանները նրանց, ովքեր կարիքի մեջ են»,- ասաց նա՝ շնորհակալություն հայտնելով նախագահ Սերժ Սարգսյանին ընդունելության համար:


«Ես մեծապես վայելում եմ իմ այցը ձեր երկիր»,- հավելեց Մալթայի Ինքնիշխան Մարտական ՈՒխտի արքայազնը:

Դիտվել է՝ 587

Մեկնաբանություններ