Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց են ունեցել Իրանին դիմակայելու ուղիների վերաբերյալ, ինչը հերքել է նախկինում տարածված այն պնդումները, թե նրանք միասնական դիրքորոշում ունեն Թեհրանին միջուկային զենքի ձեռքբերումն արգելելու հարցում։ Ըստ որոշ տեղեկությունների՝ Թրամփը Նեթանյահուին ասել է. «Ես ուզում եմ դիվանագիտական լուծում իրանցիների հետ: Ես հավատում եմ լավ գործարք կնքելու իմ կարողությանը»:               
 

Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին

Կարեն Կարապետյանն աշխատանքից ազատել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալին
24.10.2016 | 21:05

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Արթուր Աֆրիկյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից։

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արթուր Աֆրիկյանին ազատել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է վարչապետի՝ հոկտեմբերի 24-ին կայացված որոշման մեջ։

Դիտվել է՝ 505

Մեկնաբանություններ