Չինաստանը բազմակողմանի աջակցություն կցուցաբերի ԵՏՄ-ի հետ փոխգործակցությանն ուղղված աշխատանքներին՝ ասել է ՌԴ-ում ՉԺՀ դեսպան Լի Խուեյը։ «Չինական կողմը անընդմեջ ավելացնելու է իր ներգրավվածությունը ու բազմակողմանի աջակցություն է ցուցաբերելու ԵՏՄ հետ փոխգործակցությանն ուղղված աշխատանքներին»,- ասել է Լի Խուեյը։ Նրա խոսքով՝ ուշադրության կենտրոնում պետք է լինեն ձեռնարկությունների նախաձեռնողականության բարձրացումը ու մասնավոր կապիտալի ներգրավումը համագործակցության ծրագրերում։
ՉԺՀ դեսպանը շեշտել է, որ ակտիվ փոխգործակցության համար պետք է առանձնացնել ու խթանել առաջնային ոլորտների նախագծերը։
«Չինական կողմը պատրաստ է ԵՏՄ-ի հետ միասին խթանել ռուս-մոնղոլական ու նոր Եվրասիական մեծ ցամաքային կամուրջների ու Չինաստան-Միջին Ասիա-Արևմտյան Ասիա տնտեսական միջանցքի շինարարությունը, ստեղծել առևտրատնտեսական համագործակցության ավելի շատ գոտիներ, համագործակցել առաջնային ոլորտներում»,- ասել է Լի Խուեյը։