Նոյեմբերի 3-4-ը ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը կայցելի Բեռլին, որտեղ
կհանդիպի Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի հետ:
Նախատեսված է նաև հանդիպում ԳԴՀ կանցլերի արտաքին քաղաքական և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Քրիստոֆ Հոյսգենի հետ։
Այցի շրջանակներում Էդվարդ Նալբանդյանը Ֆրիդրիխ-Էբերտ հիմնադրամում հանդիպում կունենա Գերմանիայի խորհրդարանի անդամների և առաջատար քաղաքագետների ու փորձագետների հետ։