Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատել է, որ պատրաստվում է դիմել «Հազարամյակի մարտահրավերներ» կորպորացիայի ծրագրի երկրորդ փուլին։ Հայաստանի մասնակցության հարցը հայ-ամերիկյան տնտեսական համագործակցության օրակարգում է: Հայաստանի մասնակցությունը ծրագրին դադարեցվեց 2008-ի մարտյան իրադարձություններից հետո։