Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին: ՊՆ նախարարը նշել է, որ պաշտպանության ոլորտում Հայաստանը և Միացյալ Թագավորությունը արդյունավետ համագործակցում են և վստահություն է հայտնել, որ այդ հարաբերությունները առավել կընդլայնվեն և կխորանան:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հայ-բրիտանական պաշտպանական համագործակցության ոլորտում երկկողմ հետաքրքրություն ներկայացնող, տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի: