ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը հրավիրել է Անվտանգության խորհրդի նիստ, որի օրակարգում ընդգրկված էին բանակաշինությանը վերաբերող հարցեր: Զեկույցով հանդես է եկել Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը:
Նախագահը հանձնարարականներ է տվել քննարկված հարցերի պատշաճ լուծման ուղղությամբ՝ ընդգծելով, որ բանակաշինությունը և պաշտպանության բանակի մարտունակության շարունակական բարձրացումը եղել են և կմնան մեր ամենակարևոր առաջադրանքներից մեկը: