Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Մեկ ամսում պետք է կոռուպցիայի դեմ նոր օրինագիծ պատրաստել

Մեկ ամսում պետք է կոռուպցիայի դեմ նոր օրինագիծ պատրաստել
03.11.2016 | 14:52

Մեկ ամսվա ընթացքում Արդարադատության նախարարությունը պետք է ներկայացնի կոռուպցիայի դեմ պայքարի մասին նոր օրինագիծ՝ կառավարության նոյեմբերի 3-ի նիստի ժամանակ ասել է վարչապետ Կարեն Կարապետյանը, հանձնարարությունը տալով արդարադատության նախարարին։

Նրա խոսքով պետք է ընդլայնել բարձրաստիճան պաշտոնյաների էթիկայի հարցերով հանձնաժողովի լիազորությունները ՝ սահմանելով նաեւ կոռուպցիայի կանխման հարցերով գործառույթներ։ Իրավապահ մարմինները պետք է ամեն տարի ներկայացնեն առանձին հաշվետվություն կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մասին։

Դիտվել է՝ 439

Մեկնաբանություններ