«Սահմանային լարվածության չնվազելը ևս մեկ անգամ խոսում է այն մասին, որ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի բոլոր համաձայնությունները պետք է կյանքի կոչվեն, ու մեր շետադրումները դրան են վերաբերում»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Անդրադառնալով դիտարկմանը, թե ԱԳՆ-ն բավարար չափով չի արձագանքում իրադարձություններին՝ փոխնախարարը պատասխանշեց. «Կրակողին խոսքով չեն զսպում, եկեք ճիշտ հասկանանք: Այն, ինչ վերաբերում է խոսքին, խոսքն ասվում է, բայց մենք գործ ունենք մի սուբյեկտի հետ, որն այդպիսի քաղաքականություն է ընտրել, և պատահական չէ, որ այն գիծը, որն ընտրել է ՀՀ-ն ապրիլյան պատերազմից հետո, դրա ուղղություններից մեկը հենց կայանում է դրանում՝ ամրապնդել կրակի դադարեցման ռեժիմը և ստեղծել մեխանիզմներ, որպեսզի չլինեն այդ կրակոցներն և սադրանքները»: