ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀԿ Կենտրոն տարածքային սկզբնական կազմակերպության հաշվետու ժողովին, որի օրակարգում եղել է սկզբնական կազմակերպության նախագահի հաշվետվությունը, կազմակերպության նախագահի և տեղակալների ընտրությունը, ՀՀԿ 16-րդ համագումարի պատվիրակների ընտրության հարցը:
Ժողովը քվեարկությամբ Սերժ Սարգսյանին ընտրել է համագումարի պատվիրակ: Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել վստահության համար և պատասխանել ժողովի մասնակիցներին հետաքրքրող հարցերին: