Նոյեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է 40 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 620 կրակոց:
ՊԲ առաջապահ զորամասերը հետևել են հրադադարի ռեժիմի պահպանմանը և շարունակել վստահորեն իրականացնել իրենց առջև դրված մարտական խնդիրը: