ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

«Պետք է բեմադրենք այնպիսի ներկայացումներ, որոնք կունենան հաջողություն»

«Պետք է բեմադրենք այնպիսի ներկայացումներ, որոնք կունենան հաջողություն»
07.11.2016 | 16:21

«Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնն իր դռները կբացի դեկտեմբերին` «Պեպո» ներկայացմամբ` այս մասին լրագրողներին տեղեկացրեց ներկայացման ռեժիսոր, թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը, նշելով, որ «Պեպոն» դասական գործ է, միևնույն ժամանակ շատ ժամանակակից:

Հիմնանորոգված և տեխնիկապես վերազինված Սունդուկյանում, Արմեն Էլբակյանի բնորոշմամբ, 21-րդ դարի շունչն է: Ստեղծագործության որակը, ըստ նրա, կախված չէ տեխնիկայից, կախված է ստեղծագործողից, բայց տեխնիկան կնպաստի, որ թե՛ հանդիսատեսի, թե՛ թատրոնի մարդկանց երևակայությունն ավելի լավ աշխատի: «Դերասանական կազմը ընդլայնվելո՞ւ է» հարցին ի պատասխան ասաց, որ առանց այն էլ ընդլայնված է. «Չեմ ասում, թե կրճատում կանենք, բայց թատրոնը մաղի նման մի բան է, աշխատանքի միջոցով մաղում է, մաղում է և մարգարիտը մնում է երեսին»:


Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի ակնկալիքները մայր թատրոնից մեծ են: Թատերական ոլորտում առկա խնդիրների մասին խոսել չցանկացավ, բայց ասաց, որ փորձելու են ձևավորել ներկայացումների որոշակի քաղաքականություն. «Թեև չպետք է խառնվենք բովանդակությանը, բայց համագործակցաբար զբաղվելու ենք նախ` ճիշտ ներկայացում բեմադրելով, երկրորդ`ճիշտ PR-ով, երրորդ` արվեստի կառավարման մասնագետներ ներգրավելով, որ կարողանանք բավարար հանդիսատես ունենալ»: Նախարարի կարծիքով` կարիք կա նաև խաղացանկերը թարմացնելու, դարձնելու այսօրվա պայմաններին համապատասխան. «Հաճախ պետական պատվերով ներկայացումներ ենք ունենում, որ առաջնախաղից հետո մեկ-երկու անգամ ցուցադրվում են հանդիսատեսին ու էլ չեն շարունակվում: Նման բան էլ չպետք է լինի: Մենք պետք է բեմադրենք այնպիսի ներկայացումներ, որոնք կունենան հաջողություն»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1429

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ