Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Մևլութ Չավուշօղլուն և վարչապետ Բինալի Յիլդիրիմը շնորհավորել են Դոնալդ Թրամփին՝ ԱՄՆ նախագահի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ:
«Շնորհավորում ենք ԱՄՆ-ին և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին: Մաղթում ենք, որպեսզի վստահության վրա հիմնված մեր ռազմավարական գործընկերությունն ԱՄՆ-ի հետ ավելի ուժեղանա»,-հայտարարել է Չավուշօղլուն: