Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյան. Ցանկանում ենք՝ հայ երիտասարդները վստահ լինեն, որ բոլոր խնդիրները լուծելի են

Սերժ Սարգսյան. Ցանկանում ենք՝ հայ երիտասարդները վստահ լինեն, որ բոլոր խնդիրները լուծելի են
12.11.2016 | 21:23

ՀՀ նախագահը Ծաղկաձորում ներկա է գտնվել «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման արարողությանը, որին մասնակցում են 400 գիտակ՝ 23 երկրից: Առաջնությունը, որ կազմակերպվել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» Ակումբների միջազգային ասոցիացիայի հետ համատեղ և իրականացվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո, առաջին անգամ է անցկացվում Հայաստանում, մասնակցում են հանրահայտ գիտակներ Մաքսիմ Պոտաշովը, Ալեքսանդր Դրուզը, Ալեքսանդր Ռուբինը, Անդրեյ Կոզլովը և այլք: Հայաստանը առաջնությանը ներկայացված է հինգ թիմով: Աշխարհի առաջնություններ մինչ այժմ կազմակերպվել են Ռուսաստանում, Իսրայելում, Թուրքիայում, Վրաստանում, Ադրբեջանում: Նախքան միջոցառման մեկնարկը՝ ՀՀ նախագահը թեյի սեղանի շուրջ կարճատև հանդիպում է ունեցել առաջնությանը մասնակցող թիմերի ներկայացուցիչների հետ: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղի աշխարհի 14-րդ առաջնության բացման առիթով Նախագահ Սերժ Սարգսյանն իր ողջույնի խոսքն է հղել մասնակիցներին:


«Շատ ուրախ եմ, որ հենց մեր երկրում է անցնում 14-րդ աշխարհի առաջնությունը:
Այս դահլիճում բազմաթիվ ծանոթ դեմքեր կան: Մենք նախկինում անձամբ հանդիպելու առիթ չենք ունեցել, բայց ձեզնից շատերին ես ճանաչում եմ, քանի որ հանդիսանում եմ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղի վաղեմի երկրպագու:

Իմ փոքր ծննդավայրում՝ Ղարաբաղում, ինչպես և նախկին, բայց այն ժամանակ դեռ միասնական Խորհրդային Միության բազմաթիվ այլ շրջաններում, մենք շատ ուշադիր նայում էինք այդ զարմանալի հեռուստածրագիրը: Այդպես մենք ոչ միայն հետևում էինք ձեր գերող խաղին, այլ նաև իմանում էինք նոր հրատարակվող գրքերի մասին: «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» ինտելեկտուալ խաղն այսօր Հայաստանում վայելում է նույն համբավը: Ես ձեզ շնորհակալ եմ, որ դուք ձեր խաղով և ձեր օրինակով տարածում եք գիտելիք ու հետաքրքրություն մարդկության ձեռքբերումների նկատմամբ: Ես համոզված եմ, որ ցանկացած երկրի ամենամեծ ու կարևոր ռեսուրսը մարդն է, հենց մարդը, որ ուսումնասիրում է ու արարում, երազում է ու ստեղծագործում, պայքարում է և դարձնում այս աշխարհն ավելի լավը:


Այն լարվածությունը, որով դուք բոլորի աչքի առջև որոնում եք ճիշտ պատասխանը, արժանի է խորին հարգանքի: Դա գերազանց օրինակ է երիտասարդ սերնդի համար: Մենք ցանկանում ենք, որ հայ երիտասարդները վստահ լինեն, որ բոլոր խնդիրները լուծելի են՝ պարզապես հարկավոր է տրամադրվել հետևողական, կոլեկտիվ, լարված և ռացիոնալ աշխատանքի:
Թույլ տվեք ևս մեկ անգամ ջերմորեն ողջունել ձեզ բոլորիդ մեր երկրի գեղեցկագույն անկյուններից մեկում՝ հիասքանչ Ծաղկաձորում: Ես հույս ունեմ, որ դուք ոչ միայն լարված կխաղաք, գուցե, ես ճիշտ չասացի՝ կմրցակցեք, այլ նաև կծանոթանաք մեր երկրին, Հայաստանի պատմությանն ու մշակույթին:

Եթե ձեզ դուր գա, մենք հաճույքով կանցկացնենք և 15-րդ, և 16-րդ առաջնությունները: Մաղթում եմ ձեզ բոլորիդ լավ տրամադրություն և հաջողություն: Թող ուժեղագույնները հաղթեն արդար պայքարում: Գիտեք, մի քանի տարի առաջ, երբ մենք դպրոցական պարտադիր ծրագրի մեջ ներառեցինք շախմատը, իհարկե, մենք ունեինք շատ փաստարկներ, բայց ինձ շատ դուր եկավ մեր վաստակավոր շախմատիստներից մեկի, օլիմպիական չեմպիոն Սմբատ Լպուտյանի փաստարկը: Նա ասում էր, որ շախմատը սովորեցնում է արդար հաղթել և արդար պարտվել: Ես շատ կուզենայի, որ այս խաղի մասին ևս միշտ լիներ այդ կարծիքը»,- խաղի բացման արարողության ժամանակ ասել է ՀՀ նախագահը:

Դիտվել է՝ 1063

Մեկնաբանություններ

Բաժնի բոլոր նորությունները »

ՀոգԵՎոր

Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը
Վահագնի ծնունդը. կամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստը

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո
Բիզնես համագործակցություն պետության հովանու ներքո