Եվրոպական Միությունը դիտարկում է SWIFT միջազգային վճարային համակարգից ավելի քան 20 ռուսաստանյան բանկեր անջատելու, ինչպես նաև ռուսաստանյան նավթի գնային շեմի իջեցման և «Հյուսիսային հոսք» գազատարների արգելքի հնարավորությունը: Պատժամիջոցների նոր փաթեթն ուղղված է Մոսկվայի վրա ճնշումն ուժեղացնելուն՝ ՈՒկրաինայի դեմ պատերազմը դադարեցնելու նպատակով։ ԵՄ պատժամիջոցները պահանջում են բոլոր անդամ պետությունների աջակցությունը և կարող են փոփոխվել, նախքան դրանք պաշտոնապես կառաջարկվեն և կընդունվեն։               
 

Թրամփը և Սի Ցզինպինը քննարկել են ամերիկա-չինական հարաբերությունների ապագան

Թրամփը և Սի Ցզինպինը քննարկել են ամերիկա-չինական հարաբերությունների ապագան
14.11.2016 | 21:10

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինի հետ ԱՄՆ-ի նախագահ ընտրված Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը դրսևորեց միմյանց նկատմամբ կողմերի փոխադարձ հարգանքը, հայտնում է ԱՄՆ-ի ապագա նախագահի աշխատակազմը:

«Երկու երկրների ղեկավարների զրույցի ընթացքում դրսևորվեց փոխադարձ հարգանքի հստակ զգացում»,- հայտնել է Թրամփի անցումային աշխատակազմը: Ընտրված նախագահը հայտարարել է, թե հավատում է, որ երկու ղեկավարների միջև կհաստատվեն ամենաամուր հարաբերությունները, որ իրենց երկրները կարողանան առաջ շարժվել:

Դիտվել է՝ 516

Մեկնաբանություններ