Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով 2016-ի նոյեմբերի 16-17-ին աշխատանքային այցով կլինի Մոսկվայում:
Պատվիրակության կազմում են փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը, Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը, արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը, տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Հովհաննես Ազիզյանը և պաշտոնատար այլ անձինք: