Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բրյուսելում ավարտվել է «Ինչպես է գործում Եվրոպան» ծրագրի եզրափակիչ փուլը

ՀՀԿ ԵԿ մասնակցությամբ Բրյուսելում ավարտվել է «Ինչպես է գործում Եվրոպան» ծրագրի եզրափակիչ փուլը
18.11.2016 | 12:15

Նոյեմբերի 14-17-ը Բելգիայի մայրաքաղաք Բրյուսելում անցկացվել է «Ռոբերտ Շուման» ինստիտուտի կազմակերպած «Ինչպես է գործում Եվրոպան» խորագրով դասընթացների եզրափակիչ 2-րդ փուլը, որին մասնակցել են 15 երիտասարդներ Հայաստանից, Վրաստանից, Ուկրաինայից, Բելառուսից և Մոլդովայից: Ծրագրին Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպությունը ներկայացրել են Վարդուհի Սարգսյանը և Զավեն Խուկեյանը:

Դասընթացների ընթացքում քննարկվել են Եվրոպայի աջակենտրոն քաղաքականության մարտահրավերները, ընթացիկ և ապագա տնտեսական խնդիրները, ԶԼՄ-ների հետ աշխատանքի, հաղորդակցության և անվտանգության, տարածաշրջանային համագործակցության վերաբերյալ հարցեր: Մասնակիցները ծանոթացել են ԵԺԿ քաղաքական արժեքներին, ինչպես նաև Բելգիայի տեղական քաղաքականությանը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցներն այցելություն են ունեցել Եվրախորհրդարան և տեղում ծանոթացել են վերջինիս գործունեության մանրամասներին:
Ծրագրի ավարտին գնահատվել և ամփոփվել են դասընթացների արդյունքները, իսկ մասնակիցները պարգևատրվել են վկայականներով:

Դիտվել է՝ 1071

Մեկնաբանություններ