ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում ԱԺ պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը նոյեմբերի 22-25-ը աշխատանքային այցով կմեկնի Սանկտ Պետերբուրգ: Այցի շրջանակներում նախատեսվում է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հանդիպումը ՌԴ Պետական դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինի հետ:
ԱԺ փոխնախագահը կմասնակցի ՀԱՊԿ ԽՎ խորհրդի և լիագումար նիստերին, կհանդիպի Սանկտ Պետերբուրգի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ: