Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Էդգար Գևորգյանը

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար է նշանակվել Էդգար Գևորգյանը
15.12.2016 | 14:36

Դեկտեմբերի 15-ին ՀՀ Կառավարության որոշմամբ՝ Էդգար Գևորգյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար: Որոշման մեջ, մասնավորապես, ասվում է. «Ղեկավարվելով «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 21-րդ և 34-րդ հոդվածի 3-րդ կետերով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Էդգար Գևորգյանին նշանակել Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար»։

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը գործադիրի հաստատմանը ներկայացնելով Էդգար Գևորգյանին Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին նախագիծը՝ հայտնել է, որ Էդգար Գևորգյանը երկար տարիների աշխատանքային փորձ ունի և խնդրել է ընդունել նախագիծը: Նախագիծն ընդունվել է առանց առարկությունների:

Դիտվել է՝ 789

Մեկնաբանություններ