Նախագահի նստավայրում հայ-իրանական բարձր մակարդակի բանակցությունների ավարտին ստորագրվել են ՀՀ-ի և ԻԻՀ-ի միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր՝ «ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և ԻԻՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության միջև սպորտի բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության և ԻԻՀ ներքին գործերի նախարարության միջև արտակարգ իրավիճակների բնագավառում համագործակցության մասին», «ՀՀ Պատմության թանգարանի և ԻԻՀ Ազգային թանգարանի միջև համագործակցության մասին», «ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության և ԻԻՀ մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրերը, «ՀՀ կառավարության և ԻԻՀ կառավարության միջև Մեղրի-Նուրդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին» համաձայնագիրը, ընդունվել է նաև համատեղ հայտարարություն: