Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությանը

Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի պատվիրակությանը
23.12.2016 | 13:04

Նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ երկրների գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է ԱԺ արտաքին կապերի մշտական հանձնաժողովի հետ համատեղ նիստի անցկացման նպատակով:

Սերժ Սարգսյանը կարևորել է ռազմավարական գործընկեր Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունների և գործակցության հետևողական խորացումը բոլոր ուղղություններով, ընդգծելով, որ այդ աշխատանքում խորհրդարանականների դերը չափազանց մեծ է:
Նախագահը նշել է, որ ինտեգրացիոն միավորումների շրջանակում ևս հայ-ռուսական փոխգործակցությունը ներդաշնակ լրացնում և առավել ամրապնդում է երկկողմ հարաբերությունները՝ բացելով փոխշահավետ գործակցության նոր հեռանկարներ: Նախագահը հույս է հայտնել, որ հայ և ռուս խորհրդարանական գործընկերների երևանյան համատեղ նիստի արդյունքներն իրենց նպաստը կբերեն միջպետական կապերի ամրապնդման գործին:

Նշելով, որ չնայած միջազգային տնտեսական գործընթացները բացասաբար ազդեցին ԵԱՏՄ անդամ երկրների տնտեսությունների վրա, տնտեսական զարգացմանը նպաստելու Միության ներուժը բավականին մեծ է: Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն ինտեգրացիոն գործընթացների զարգացման համոզված կողմնակիցն է և կարևորում է անդամ բոլոր երկրների կողմից այդ գործընթացները հետևողականորեն առաջ մղելու ուղղությամբ ակտիվ աշխատանքը:

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ