Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Վարչապետ. Ես չեմ տեսնում մեկին, որ կարող է միայնակ նման որոշում կայացնել

Վարչապետ. Ես չեմ տեսնում մեկին, որ կարող է միայնակ նման որոշում կայացնել
13.01.2017 | 23:53

Արցախի հարցով չի կայացվելու մի որոշում, որին դեմ կլինեն Հայաստանի քաղաքացիները՝ մամուլի ասուլիսում ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
«Հայաստանը տրամաբանական բանակցությունների արդյունքում կարողանալու է ապահովել իր հաղթանակը և անվտանգությունը, ինքնասիրությունը»,- ասաց վարչապետը: Նա անտրամաբանական համարեց մենաբանել, թե ինչ սցենարով կընթանան բանակցությունները. «Բայց վստահ եմ, որ մենք ունենք տարբերակ, որպեսզի այդ բանակցությունների միջոցով ապահովենք մեր անվտանգությունն ու հաղթանակը»: Խոսելով հարցի լուծման փոխզիջումային տարբերակի մասին, վարչապետը պատասխանեց. «Եթե խոսենք փոխզիջումների մասին, ապա նայած ինչ և ինչի դիմաց ենք զիջում: Երբ ժամանակը գա, կարելի է խոսել այդ մասին: Փոխզիջման առարկա կարող են լինել ոչ միայն տարածքներ, այլ նաև կարգավիճակ և շատ այլ բան: Չեմ կարծում, որ ինչ-որ մեկը որոշում կկայացնի, որին մեր ժողովուրդը, մեր քաղաքացիները համաձայն չեն լինի: Դա այնքան մեծ պատասխանատվություն է, որ ես չեմ տեսնում մեկին, որը կարող է միայնակ նման որոշում կայացնել»:

Ոչ ոք չի կարող Արցախի հարցով որոշում կայացնել՝ առանց ժողովրդի համաձայնության: Նրա խոսքով՝ մարտում տարած հաղթանակը հարկավոր է պահել տրամաբանական բանակցությունների ճանապարհով:

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ