Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

ԱԺ պատվիրակությունն Իսրայելում հանդիպումներ կանցկացնի

ԱԺ պատվիրակությունն Իսրայելում հանդիպումներ կանցկացնի
17.01.2017 | 17:36

Իսրայելի պետություն մեկնած խորհրդարանական ընդլայնված պատվիրակությունն այսօր կսկսի է իր առաջին աշխատանքային օրը, այս մասին Facebook-ի իր էջում գրում է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արտակ Զաքարյանը:


«Հանդիպումներ կլինեն Իսրայելի առողջապահության ոլորտի առաջատար մասնագետների և կրթական հաստատության ներկայացուցիչների հետ «Ասուտա» առողջապահական համալիրում։ Պատվիրակությունը կլինի նաև «Նեշեր» գործարանում և «Կֆար Վիտկին» գյուղատնտեսական կիբուցում»,- գրել է Արտակ Զաքարյանը։

Դիտվել է՝ 1250

Մեկնաբանություններ